Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



Հուլիսի 10-ին անցկացվել է 2-րդ զորամիավորման կանանց խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ  Ա. Գրիգորյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների արդյունավետ ինտեգրման, կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման հետ կապված մի շարք  հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


13/07/2020