Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԵՑԻ` ՆՎԱՃԵԼՈՒ  ԾԱՌԱՅԵԼ Է ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ



ՄԵԿՆԵՑԻ` ՆՎԱՃԵԼՈՒ  ԾԱՌԱՅԵԼ Է ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ…Ես ուզում եմ լինել իմ երկրի կատարյալ մարտիկ, ու չեմ էլ պատկերացնում, թե ինչպես պիտի երկու տարում պարտքս հատուցեմ… Պարտքս` պարտականություներիս շարքն է, իսկ դրանք անսպառ են, քանի ես ապրում եմ իմ երկրում։ Իհարկե, այս երկու տարին չէ, որ պիտի ինձ համար հատուցման շրջան դառնա։ Այս երկու տարում ես ընդամենը սովորելու եմ` ինչ բան է բարձր ճշտապահությունը, կարգապահության ամենավերին աստիճանը, գաղտնիք վստահելն ու գաղտնիք պահելը, թերություններս ուրիշի աչքերով բացահայտելն ու հատիկ առ հատիկ շտկելը, զենքը ձեռքիս խրամատ դուրս գալն ու ամբողջովին զինված խմբում ինքս ինձ տիրապետելը։ Այս երկու տարում գիտակցելու եմ, թե ինչ բան է երկրիս սահմանը… Հայրենիք, շնորհակալ եմ քեզ՝ այս բացառիկ հնարավորությունն ինձ տալու համար։

Մարմնովս դող անցավ` կարդալով ՊԻՏԱՆԻ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ… Հպարտ եմ, որ պիտանի եմ քեզ, իմ չքնաղ երկիր Հայաստան։ Սա իմ մկրտությունն է, որ քեզ հավերժ ծառայեմ։

 

ՄԻԽԱՅԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

նորակոչիկ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Ազգային բանակ


16/07/2020