ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ` ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻՆ
ՌԴ Հյուսիսային նավատորմը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ համալրվել է հրշեջ նոր մեքենաներով: Հակահրդեհային պաշտպանության ստորաբաժանումներն ստացել են 21 ԱՑ 6-40 մեքենաներ, մինչև տարեվերջ կմատակարարվի ևս 12-ը:
Առաջին հերթին նոր տեխնիկայով համալրվել են զինապահեստները, հրթիռահրետանային սպառազինության պահեստները, վառելիքա-քսուքային նյութերի պահպանման բազաները: Մեքենաներն ունեն բարձր անցանելիություն, հրդեհի մարման միջոցների օպտիմալ ընտրության և տեղակայման շնորհիվ զգալիորեն նվազեցված է մարտական հաշվարկի ծավալման ժամանակը:
Հրշեջ մեքենաների հակահրդեհային զինանոցում առկա են նաև հատուկ հիդրավլիկ սարքավորումներ, որոնց օգնությամբ մեքենան հաղթահարում է երկաթբետոնե և մետաղական կոնստրուկցիաների փլվածքների արգելքները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական