Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՀուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր։

Սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք։

Խորագիր՝ Նորություններ


17/07/2020