Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՇՏԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼՆԵՐԸ ԱՆՊԻՏԱՆ ԵՆ ԵՂԵԼ



ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերին է մատակարարվել շահագործման համար ոչ պիտանի 15 դաշտային հոսպիտալ 264 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ:

Քննության տվյալներով, ԶՈՒ հասցված վնասի համար պատասխանատու է պաշտպանության նախարարության աշխատակից Ալեքսանդր Սուգարովը: Նա, օրենքը շրջանցելով, ընդունել է անպիտան արտադրանքը, թեև այն չի համապատասխանել սահմանված տեխնիկական չափանիշներին:

Սուգարովին մեղադրանք է ներկայացվել պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Գործը քննելու է Տուլայի զինվորական դատարանը:

Խորագիր՝ Նորություններ


11/11/2011