3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաև անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։
Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում: Լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։