ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Գերմանիայից իր զորքերը դուրս բերելու մասին: Բրիտանացի զինծառայողների թիվը ԳԴՀ-ում շուրջ 20 000 է, քաղաքացիական աշխատողների և ընտանիքների անդամների հետ միասին` 43 000 մարդ:
Զինվորական հրամանատարությունը մտադիր է զորախումբն ամբողջությամբ դուրս բերել մինչև 2020թ., նախատեսվածից 15 տարի շուտ, ինչը թույլ կտա նվազեցնել ռազմական ծախսերը և տարեկան խնայել շուրջ 250 միլիոն ֆունտ:
Զորքերի դուրսբերումը լուրջ հարված կհասցնի Գերմանիայի այն շրջանների տնտեսությանը, որտեղ տեղակայված են բազաները, քանի որ տեղական բյուջեն վերջիններիս հաշվին տարեկան համալրվում էր մոտ 1,3 միլիարդ եվրոյով: Մտահոգված են նաև բրիտանացիների հետ համագործակցող տեղի գործարարները:
Բրիտանական ռազմաբազաները Գերմանիայի տարածքում հայտնվել են Երկրորդ համաշխարհայինից հետո, իսկ դրանց հետագա տեղակայումը պայմանավորված էր Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի անդամ պետությունների դիմակայությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական