ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԻՊԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան ռազմական օկրուգում հաջողությամբ ավարտվել են ֆիզիկական պատրաստության նոր տիպային ծրագրի փորձարկումները, որոնցում ներգրավված էր մոտոհրաձգային և տանկային բրիգադների ավելի քան 500 ժամկետային զինծառայող:
Ծրագիրը մշակվել է ՌԴ ֆիզիկական կուլտուրայի ռազմական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում: Նախկինում կիրառվող մեթոդներից նորը առանձնանում է նրանով, որ ֆիզիկական պատրաստությունը բաժանված է երեք փուլի` ադապտացիոն, չափավորված և ինտենսիվ: Դա ապահովում է ծանրաբեռնվածության աստիճանական ավելացում և ֆիզիկական կայուն զարգացում:
Առաջին փուլում նորակոչիկները թեստավորում են անցնում ֆիզպատրաստության մասնագետների և ռազմական բժիշկների ղեկավարությամբ և ցուցադրած արդյունքներով բաժանվում են երեք խմբի` դրական, անբավարար գնահատականներ ստացածներ և զինծառայողներ, որոնց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է բժշկական հիմնավորմամբ: Ադապտացիոն այս շրջանը տևում է երեք ամիս:
Երկրորդ փուլում չափավորված մարզումներ են անցկացվում զինվորի հիմնական ունակությունները զարգացնելու նպատակով` դիմացկունություն, ուժ, արագություն, ռազմական կարողություններ: Շուրջ մեկ ամիս տևողությամբ այս փուլը զինվորի օրգանիզմը նախապատրաստում է ավելի մեծ ծանրաբեռնվածության:
Երրորդ փուլում զինվորները մարզվում են ուժեղացված ռեժիմով և կատարելագործում են իրենց ֆիզիկական հիմնական կարողությունները:
Նոր ծրագիրը նախատեսում է 4-5 ժամ տևողությամբ ամենօրյա պարապմունքներ, որոնց Դրանց մեծ մասն անցկացվում է խաղային և մրցակցային ձևաչափով, ընդ որում ամեն ամսվա վերջում յուրաքանչյուր զինծառայող պատրաստվածության ստուգում է անցնում:
Փորձարկումները հաստատել են, որ նոր ծրագրով պատրաստվելուց հետո նույնիսկ ֆիզիկապես շատ թույլ երիտասարդների ֆիզիկական հնարավորությունները մի քանի անգամ բարելավվել են:
Տիպային նոր ծրագիրը ներկայացվել է ՌԴ պաշտպանության նախարարի հաստատմանը, ինչից հետո այն կներդրվի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական