4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 21-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:
Քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ, օրակարգային այլ հարցեր։
Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն առանձնացրել է շտկման կարիք ունեցող խնդիրները և հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։