ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 22-ին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Խորագիր՝ Նորություններ