ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով հուլիսի 22-ին 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է նռնականետից կրակի վարման գործնական պարապմունք։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգվել է անձնակազմի կրակային պատրաստության աստիճանը, տրվել են համապատասխան ցուցումներ։