Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԱՀԵՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ



Պենտագոնը լրջորեն մտահոգված է իր սպառազինության կարևորագույն զինատեսակներից մեկի` հարվածային անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) սպառնացող այս փաստով: Ծրագրահենները, որ սովորաբար ձգտում են ներթափանցել փակ ցանցեր և սեփականել գաղտնի տեղեկատվություն, կարող են կիբեռնետիկ հարձակումներ կատարել նաև «խելացի» ռազմական տեխնիկայի վրա, որն անկանխատեսելի հետևանքներ կունենա ինչպես ամերիկյան ստորաբաժանումերի, այնպես էլ խաղաղ բնակչության ու շրջակա միջավայրի համար: Ի վերջո, օրինակ ամերիկյան «Reaper» ԱԹՍ-ի կրակային հզորությունը բավական է ավերելու մի ամբողջ ատոմակայան: Հարկ է նաև նկատի առնել, որ ԱԹՍ-ների ղեկավարման կետերում զգալի թվով համակարգիչներ աշխատում են ծրագրահեններին քաջ ծանոթ Windows ծրագրով, որն ավելի զգայուն է համակարգչային վիրուսների նկատմամբ:

Ամերիկյան առաջատար համալսարաններում և տեղեկատվական տեխոլոգիաների կենտրոններում արդեն սկսվել են այս վտանգի չեզոքացման ուղիների որոնման աշխատանքները, սակայն կիբեռնետիկ պաշտպանության բոլոր հեռանկարային տեխնոլոգիաները դեռևս գտնվում են մշակման սկզբնական փուլում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/11/2011