ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՆՈՐ «ԹՌՉՈՂ ՀԵՏԱԽՈՒՅԶ»
Ռուսական բանակի սպառազինություն է ընդունվել իր հնարավորություններով ապշեցնող ռադիոլոկացիոն հայտնաբերման А-50У բազմաֆունկցիոնալ համալիրը, որը համարվում է А-50 ինքնաթիռի լրիվ արդիականացված տարբերակը: Այն համալրվել է արբանյակային կապի ու հաշվողական տեխնիկայի ամենաարդիական միջոցներով և նախատեսված է թևավոր հրթիռների, գերձայնային ինքնաթիռների ու անգամ ուղղաթիռների հայտնաբերման համար: «Թռչող ռադարի» տեխնիկամարտավարական բնութագրերը, բնականաբար, չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ այն կարող է միաժամանակ հետևել մինչև 300 թռչող նշանակետի:
А-50 ինքնաթիռը, որը հավաքվում են Ил-76МД-ի հիմքի վրա, զարգացնում է ժամում 800 կիլոմետր արագություն և կարող է թռչել մինչև 7,5 հազար կիլոմետր տարածություն: