Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵԼ ԱՎԻՎՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼԻՔ ՀԱՐՎԱԾԸ



Հենվելով դիվանագիտական տեղյակ աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա` այդ մասին հայտնում է բրիտանական մամուլը և հավելում, որ իսրայելական կողմի վճռական մերժումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Թել Ավիվի ձեռնարկելիք քայլերին ժամանակին տեղեկանալու նպատակով ուժեղացնել իրականացվող հետախուզական բոլոր աշխատանքները։

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ արդեն չորս տարի է, ինչ իրանաիսրայելյան պատերազմին լրջորեն նախապատրաստվում է նաև Քուվեյթը, որի կառավարությունը, զգուշանալով պատերազմի անկանխատեսելի հետևանքներից, 6-8 ամսվա սննդամթերք ու դեղորայք է պահեստավորել, ինչպես նաև արտաքին ու ներքին գործերի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներից ստեղծել է դեպքերի զարգացմանը հետևող օպերատիվ հանձնաժողով:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


14/11/2011