ԱՐՅՈՒՆԱԼԻ ՆՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Յոթ մարդ, որոնց թվում հինգ ոստիկան է զոհվել երկրի հարավում գտնվող Տարազ քաղաքում զենքի խանութի վրա իսլամ ահաբեկչի իրականացրած հարձակման և դրան հետևած փոխհրաձգության հետեւանքով, որից հետո ոստիկաններից հետապնդվող վիրավոր ահաբեկիչը պայեցրել է ինքն իրեն` հետապնդման ընթացքում հասցնելով ՌՊԳ-26 հակատանկային նռնականետից ու ավտոմատ զենքից մի քանի կրակոց արձակել պետանվտանգության կոմիտեի մարզային բաժանմունքի ուղղությամբ:
Ոստիկանությունը ճշտել է ահաբեկչի ինքնությունը և հայտարարել, որ 34-ամյա Կարիևը ջիհադիզմի հետևորդ է:
Ղազախստանում իսլամ արմատականների իրականացրած վերջին ահաբեկչություններից հետո Բիշքեքը, մտավախություն ունենալով գրոհայինների ներթափանցումից Ղրղզստան, ուժեղացրել է Ղազախստանի հետ սահմանի պահպանությունը:
Խորագիր՝ Նորություններ