ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԲԻՈՎԱՌԵԼԻՔԻ
ԱՄՆ ռազմածովային ուժերը «Փոլ Ֆոսթեր» ականակիր նավը նախապատրաստում են դիզելային և բիովառելիքի խառնուրդով նավարկելուն: Ռազմանավը իր մշտական տեղակայման վայրից պետք է փորձնական նավարկություն կատարի Կալիֆոռնիայում գտնվող ռազմական բազաներից մեկը` անցնելով շուրջ 343 կմ: Նավարկելիս ջրիմուռների մշակումից ստացված բիովառելիք կօգտագործվի նավի գազատուրբինային 4 շարժիչներից միայն մեկում:
ԱՄՆ ռազմածովային ուժերում այլընտրանքային վառելիքի կիրառման շուրջ փորձարկումներ են անցկացվում դիզելային վառելիքի և ավիակերոսինի օգտագործման ծավալների կրճատման ծրագրի շրջանակներում: Մինչ այժմ բիովառելիքով լիցքավորվել են փոքր չափերի դեսանտային պարեկանավեր: Այժմ էլ կստուգվի մեծ ռազմանավերում այն կիրառելու նպատակահարմարությունը:
Մինչև 2012թ. զինվորական հրամանատարությունը մտադիր է ձևավորել նավերի հարվածային խումբ, որոնց շարժիչները կաշխատեն բիովառելիքի խառնուրդով: Իսկ 2016թ. բիովառելիքի կանցնեն բոլոր ռազմանավերը: Ավանդական վառելիքից կհրաժարվեն նաև ծովային ավիացիան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական