ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 5-ին անցկացվել է 1-ին զորամիավորման զորամասերի ավտոմատ կառավարման կենտրոնների պետերի հավաք-խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականեր։ Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մասնագիտական պատրաստությունից և գրանցել բարձր արդյունքներ։