Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՍՄԵՐՉ» ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՑ



Defense News գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանին նախկինում մատակարարված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների որակի, մասնավորապես կրակի կառավարման համակարգերում առկա անսարքությունների վերաբերյալ: Բացի այդ, հնդկական կողմը դժվարություններ է ունեցել ռուսական արտադրության սպառազինության համար պահեստամասեր ձեռք բերելու հարցում:

Գործակալության տվյալներով այս հարցի շուրջ տեղի են ունեցել բանակցություններ: Դրանց ընթացքում ռուսական կողմը նշել է, որ «Սմերչ» համալիրների կրակի կառավարման հետ կապված թերություններ չափազանց հազվադեպ են պատահում, այն էլ որոշակի գործոնների առկայության դեպքում: Բացի այդ, նրանք նշել են, որ հնդիկ զինվորականները բոլոր համալիրները ստուգել են փորձարկումների ժամանակ, նոր միայն ընդունել սպառազինության:

Ներկայում Հնդկաստանի զինված ուժերն ունեն 2005-2006թթ. մատակարարված 42 «Սմերչ» համալիրներ: Թեև նախկինում էլ դրանցից մի քանիսի աշխատանքում որոշ անսարքություններ էին հայտնաբերվել, բայցեւայնպես հնդկական կողմը պատրաստվում է պատվիրել նոր խմբաքանակ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


14/11/2011