Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 27 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ



Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմական բազայում հզոր պայթյուններ են որոտացել: Նախնական տվյալների համաձայն` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինապահեստներից մեկում զինամթերքներ են պայթել տեղափոխման ժամանակ: Միջադեպի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով նշված ռազմաբազայում տեղակայված են «Շահաբ» հրթիռները արձակման նախապատրաստող ստորաբաժանումներ: Այդ հրթիռների որոշ տեսակներ կարող են խոցել Իսրայելի տարածքը, այդ պատճառով էլ իսրայելական ղեկավարության անհանգստությունն են հարուցել:

Սակայն Իրանում բացառել են այն տարբերակը, որ պայթյունները տեղի են ունեցել օտարերկրյա ուժերի միջամտության հետևանքով:

Խորագիր՝ Նորություններ


14/11/2011