«ԻՍԿԱՆԴԵՐ» ՀԱՄԱԼԻՐԻ ՀՐԹԻՌԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ 5 ՄԵՏՐ Է
Ռուսաստանի զինված ուժերում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի փորձարկումներ են անցկացվել ուղղորդման նոր համակարգով: Նոր համակարգով ծրագրավորված հրթիռի թռիչքի ուղղությունը ճշգրտվել է հատուկ լուսանկարներով: Արդյունքում խոցման ճշգրտությունը կրկնակի աճել է` հասնելով մինչև 5 մետրի:
Նոր մեթոդի էությունը հետևյալն է. հրթիռի թռիչքի ընթացքում արտաքին սենսորների միջոցով ստացված տեղանքի ընթացիկ պատկերները համեմատվում են նախապես պատրաստված թվային էտալոնային պատկերի հետ: Դրա շնորհիվ ձեռք բերված ճշգրտությունը հատկապես կարևոր է հակառակորդի ստորգետնյա օբյեկտների ոչնչացման համար:
2011-2020 թթ. Ռուսաստանի սպառազինման պետական ծրագրով նախատեսվում է զորքեր մատակարարել «Իսկանդեր»-ների 10 բրիգադ` շուրջ 120 հրթիռային համալիր: Առայժմ հայտնի չէ, թե դրանցից քանիսը կհամալրվեն ուղղորդման նոր համակարգով: Այս տարի արդեն ձևավորվել է առաջին բրիգադը` մտնելով արևմտյան ռազմական օկրուգի կազմի մեջ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական