ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 15-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ․ Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ նվիրված 2020թ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցեր: