ԱՄՆ-Ը ԶԵՆՔ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԻՐԱՆԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ ղեկավարությունը ծրագրում է Պարսից ծոցի իր առանցքային գործընկերներին մատակարարել նորագույն սպառազինություն, այդ թվում` բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբեր, ինչը Իրանին հակազդելու նպատակով տարածաշրջանային կոալիցիա կազմելու ամերիկյան ծրագրերի մաս է կազմում: Բացի այդ, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո հենց նրանք են դառնալու Իրանի գլխավոր հակակշիռը:
Բարաք Օբամայի վարչակազմը ձգտում է ընդլայնել ռազմական կապերը տարածաշրջանի վեց պետությունների հետ` Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Բահրեյն, Քաթար, Օման և Արաբական Միացյալ Էմիրություններ: Տարածաշրջանում տեղակայված սեփական զորքերը, նաև նրանց պաշտպանելու համար տվյալ տարածքում ամերիկացիները փորձում են հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել:
Նշենք, որ վերջին շրջանում արաբական պետությունների ռազմական գնումների ծավալները միլիարդավոր դոլարների են հասնում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական