ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացվում են զորավարժությունների տարբերակված դրվագների խաղարկումներ: Մարզումների նպատակն է բարձրացնել հրամանատարների մարտական պատրաստականության աստիճանն ու ստուգել ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունները։
Զորավարժության դրվագների խաղարկման ընթացքում առաջադրվել են մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ:
Ամփոփելով մարզումը՝ զորամիավորման հրամանատարը մատնանշել է թերացումները և տվել համապատասխան հրահանգներ: