ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ
Oգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի: