ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Օգոստոսի 19-ից 20-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: Ստուգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը, զինծառայողների պատրաստվածությունն ու մարտական պատրաստականությունը։
Վերադաս հրամանատարությունը նշել է թերությունները, տրվել են դրանք շտկելու համապատասխան հրահանգներ։