ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ «ՀԱՄԱՍ»-ԻՆ
Այդ մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` հենվելով Իսրայելի զինված ուժերի հրամանատարության անանուն աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունների վրա,, սակայն դժվարանում են նշել, թե երբ կսկսվի գործողության իրականացումը:
Հաղորդվում է միայն, որ համաձայն Իսրայելի հատուկ ծառայությունների տեղեկությունների` Գազայի հատվածում են կուտակվել Լիբիայի զինապահեստներից գողացված մեծ քանակությամբ տարբեր հրթիռային համալիրներ, որոնց միջոցով ՀԱՄԱՍ-ը կարող է հարվածներ հասցնել անմիջապես Իսրայելի մայրաքաղաքին:
Արդեն երեկ, ի պատասխան Իսրայելի տարածքին հասցված հրթիռային հարվածի, Թել Ավիվն օդային հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի անվտանգության ուժերի սահմանապահ հենակետին: Զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական