Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻՆ



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը նախագահների մակարդակով հեռախոսազրույցներում իրանյան միջուկային ճգնաժամը քննարկելով հանգել են այն եզրակացության, որ Իրանի միջուկային ծրագիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի:

Վաշինգտոնը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում այլ պետությունների հետ ևս շարունակել խնդրի քննարկումը:

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ չի բացառել ճգնաժամի լուծման ռազմական եղանակը` ասելով, որ թեև ամենաընդունելին դիվանագիտական ճանապարհն է, սակայն պետք չէ բացառել նաև այլ տարբերակները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


15/11/2011