ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
Օգոստոսի 22-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն: Անձնակազմը դուրս է բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կապի հանգույցները: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը։