Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



Օգոստոսի 22-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է առաջավոր փորձի փոխանակման պարապմունք՝ «Ժամանակակից պաշտպանական օպերացիաների և մարտական գործողությունների վարման արդյունավետության բարձրացման ուղիներն ու սկզբունքները» թեմայով: Պարապմունքին մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, ենթակա զորամասերի հրամանատարներն ու ծառայության պետերը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը նշել է, որ կմշակվեն տարբերակներ փորձը տեղայնացնելու և հետագայում հավանական մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


25/08/2020