ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։ Կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել ու հավատարիմ լինել զինվորական կոչմանը։ Ռազմական համալսարանի կուրսանտ դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորել ու ուսումնառության մեջ հաջողություններ է մաղթել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը։
Նախքան երդման արարողությունը կուրսանտները մասնակցել են Երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ։