ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը ներկայացրել է վերադաս հրամանատարության կողմից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ իր կայացրած որոշումները: Զորամասերի հրամանատարները հանդես են եկել առաջարկներով, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը, հրամանատարական կազմի պատրաստվածությունը։