ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Ս. Երյոմինի վերահսկմամբ 3-րդ զորամիավորումում օգոստոսի 25-ին անցկացվել են շտաբային մարզումներ: Վարչակազմը, ապահովման և սպասարկման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ստուգվել են մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարական կազմի գործողությունները, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները: