ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԲՆԱԳԻԾ» ՄՐՑՈՒՅԹԸ
Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ավելի ուշ մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: Առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել, հայտնվելով լավագույնների շարքում: