ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Օգոստոսի 26-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Պարապմունքի ընթացքում ստուգվել են հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, կատարելագործվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը:
Զինծառայողները կատարել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները։