Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՍԱԿՐՈՆ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԿԱՆԱՅՔ



Կուսակրոն մի քահանա մեծ զգուշությամբ իր աչքերը հեռու էր պահում կանանց հայացքներից, մինչեւ իսկ չէր կամենում նայել իր ազգակիցներին, որոնց հետ հարկ եղած դեպքում խոսում էր, ինչի համար էլ խոստովանահայրը, որ գիտեր նրա մտքի բոլոր գաղտնիքները, նրան հարցնում է.

-Ինչի՞ համար ես դու, որ սրբության ու կուսության այսպիսի շնորհ ունես, երեսդ դարձնում պատվավոր ու համեստ կանանց տեսքից։

Աստծո մարդը պատասխանում է.

-Աստվածային լույսով լուսավորելով, հա՛յր, եթե մարդն անում է այն, ինչ իրենից հարկն է պահանջում, եւ իր կարողությունը զորացնում ու խորշում է մեղանչելու պատճառից, այնժամ եւ Աստված փոխարենն անում է այն, ինչ իր կողմից է, եւ մարդուն օգնում ու անվնաս է պահում։ Իսկ երբ մարդն իր անձը լրբաբար վտանգի է մատնում, այնժամ էլ Աստված իրավացիորեն անտեսում է նրան եւ ձեռքից բաց թողնում, եւ այնպես է լինում, որ մեր ապականացու բնության պատճառով դյուրությամբ մեծամեծ մեղքերի մեջ է ընկնում։

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Հոգևոր-մշակութային


16/11/2011