Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»



Ապարանցի Ալբերտ Դիլանյանի կինը՝ Մանուշակը, Մարտունու Կոլխոզաշեն գյուղից է, իսկ սասունցի Արա Թովմասյանի կինը՝ Ռուզաննան՝ Ստեփանակերտից։ Ալբերտն ու Արան իրար չեն ճանաչում։ Կռվել են Արցախի տարբեր հատվածներում, ու երբ հաստատվեց հրադադարը, հաղթանակած իրենց հետ Հայաստան բերեցին Արցախի դուստրերին։ Երջանիկ ընտանիքներ կազմեցին։ Ալբերտի օջախում ծնվեցին Մանեն, Արան ու Անին, Արայի օջախում՝ Գեղամն ու Տաթեւիկը։

Երբ հյուրընկալվում ես նրանց օջախներում, ու երբ սկսում է եռալ մշեցու, սասունցու արյունը, երկուսն էլ պատերազմը համարյա նույն կերպ են «մեկնաբանում».

-Գնացինք կռիվ, թուրքերին կոտորեցինք, ղարաբաղցիներից էլ ընտրեցինք մեր սրտի ուզածն ու եկանք։

-Նոր սերունդ ենք ստացել՝ պատկերացրեք ապարանցուց ու արցախցուց ծնվածն ի՜նչ կլինի,- կատակում է Աբոն։

Այդպես է ասում նաեւ Արան։

-Բա սասունցուց ու արցախցուց ծնվածը,- ասում է նա։

Արցախի դուստրերը սեղան են գցում ու ժպիտով լսում մշեցի ու սասունցի իրենց խենթ ամուսիններին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Հոգևոր-մշակութային


16/11/2011