ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է սպա-հոգեբանների եռամսյա վերապատրաստման ծրագիրը, որի համար համալսարանում սեպտեմբերի 1-ին բացվել է հատուկ դասասենյակ։ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության, զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Բարոյանը նշել է, որ այս ծրագրով սպա-հոգեբանները հնարավորություն կունենան կատարելագործել և զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Փոխգնդապետ Բարոյանը կարևորել է նաև հոգեբանի առկայությունը զինված ուժերում՝ նշելով, որ նա նպաստում է զինվորական կարգապահության բարձրացմանն ու զորամասում անցանակալի դեպքերի կանխարգելմանը։