ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԶՈՐԱՄԱՍԻՆ ԳՐՔԵՐ Է ՆՎԻՐԵԼ
Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրինությունը հանդես է եկել «Թանգարան մուտքը՝ գրքով» նախաձեռնությամբ։ Հավաքված գրքերը Գիտելիքի օրվա առթիվ նվիրաբերվել են 1-ին զորամիավորման N զորամասին։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ, գիրք նվիրաբերողները մակագրել են դրանք և սիրով նվիրել զինվորներին։