Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՌԴ ՊԻՆԴ…



Հայտնի է, որ արվեստագետները իրենց վառ երեւեկայության շնորհիվ հաճախ անցնում են այն ճանապարհներով, որով քայլել են հին աստվածները… Նրանք հասնում են Հելլադա, վիճում Աթենքի իմաստասերների հետ, ռազմի դաշտում օգնության ձեռք մեկնում վիրավոր զինվորին… Եվ դու՝ Նժդեհ, մեր սիրելի ընկեր, սուրը ձեռքիդ, ահա, փառահեղ Մասիսի հովանու ներքո հսկում ես քո հայրենիքի սահմանները…

Հիշո՞ւմ ես, քաջ ընկեր, մեր բոցավառ հայրենասիրական երգերը հայ ժողովրդի անվեհեր զավակ Դրոյի գերեզմանին, մեր այցը Եռաբլուր եւ մեր երդումը փառահեղ մարտիկ Հեթանոս Գագոյի գերեզմանին՝ «Մինչեւ մահ-գերեզման ծառայել ժողովրդին ու հայրենիքին»։ Դու հենց այն ժամանակ արվեստագետին հատուկ պաթոսով ասացիր. «Մեծագործության ուխտ անողը անտիկ, հեթանոս ժամանակներում բաժակի մեջ նռան արյունն էր լցնում, բարձրացնում էր գլխից վեր ու հեղում չորս բոլորը՝ խորհրդանշելով, որ ծառայում է բարուն ու գեղեցիկին։ Բարին ու գեղեցիկն էլ մեր այս փոքրիկ հայրենիքն է, որ կա»։ Հետո Նժդեհից մեջբերում արեցիր. «Աչքը լույս է փնտրում, սիրտը՝ հայրենիք։ Աչքի լույսի պես պահենք հրաշքով փրկված մեր հողը»։

Ահա մեկ տարի է, ինչ դու ծառայում ես քո ուխտին հավատարիմ։

Կուռդ պինդ ու ամուր, Նժդեհ ջան, հայ զինվոր, հայրենիքի պաշտպան, մեր ընկեր։ Մենք՝ քո համալսարանական ընկերները, բաժակ ենք բարձրացնում եւ շնորհավորում քո ծննդյան տոնը, բաժակ ենք բարձրացնում եւ խմում նաեւ բոլոր հայ զինվորների կենացը։

ԵՊՀ պատմական ֆակուլտետի
արվեստաբանական բաժնի ուսանողներ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Բանակ և հասարակություն


16/11/2011