ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՆԴՐԵՅ ԿԱՐՏԱՊՈԼՈՎԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։
Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։
Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել են երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։