Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ



ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին:

Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ՝  խնդիրներին լուծում տալու համար:

ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Խորագիր՝ Նորություններ


07/09/2020