ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 10-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ստուգվել են վաշտի մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների փոխգործակցաբար և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են մարտական խնդիրների կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։
Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: