Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը սեպտեմբերի 11-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացրել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։

Հավաք-խորհրդակցությունն անցկացվել է իրավաբանների գործառութային պարտականությունների կատարման և մասնագիտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հավաքի շրջանակում կազմակերպվել են քննարկումներ, ընդունվել մասնագիտական ստուգարքներ։

Ծառայության պետ, գնդապետ Կ․ Միրզոյանը, ամփոփելով հավաք-խորհրդակցության արդյունքները, հանձնարարականներ է տվել իրավական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

 

Խորագիր՝ Նորություններ


14/09/2020