ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
Ստուգվել են մարտական հենակետերում ընթացող ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանը։
Դիրքերի ավագներին տրվել են հրահանգներ ծառայության հետագա կազմակերպման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։