ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՊԵՏՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Վայոց ձորի մարզի Զորաց եկեղեցում սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել 4-րդ զորամիավորման պայմանագրային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների մկրտության արարողություն։
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը շնորհավորել է զինծառայողներին մայր եկեղեցու զինվորյալ անդամը դառնալու կապակցությամբ և կարևորել Սուրբ մկրտության դերը զինծառայողների կյանքում: