ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։
Անձնակազմը հրահանգավորվել է վարժանքների իրականացման և զենքի կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, գործել ըստ նորմացույցերի։
Պարապմունքի ընթացքում զինծառայողները կատարել են նաև արգելագոտու հաղթահարման վարժություններ։