ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Երևան քաղաքում կազմակերպել է մի շարք մարզական և մշակութային միջոցառումներ:
Մասնավորապես` «Ազատության» հրապարակի հարակից տարածքում անցկացվել են K1 ֆեդերացիայի մասնակիցների բացօթյա մարզումներ, մոտոերթ` Երևանի կենտրոնից դեպի «Հաղթանակ» զբոսայգի, «Մայր Հայաստան» թանգարանի հարակից տարածքից` հեծանվավազք դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ամենագնացներով երթ «Եռաբլուրից» դեպի «Ազատության» հրապարակ:
Կազմակերպվել է նաև քայլերթ «Ազատության» հրապարակից դեպի Աբովյան փողոց, որին մասնակցել և կատարումներով հանդես են եկել «Երևանյան թմբուկներ» խումբը, «Միլեն» շոու բալետը, ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը: Ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը: