Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՈՒՄ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ



ԽՈՍՈՒՄ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸՀրանտ Դինք՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն հրատարակվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի», հիմնադիր և գլխավոր խմբագիր: Նա  հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առաջ:

Դինքի սպանությունը միջազգայնորեն դատապարտվեց և առիթ դարձավ Թուրքիայով մեկ (հատկապես Ստամբուլում)  և արտերկրում բազմահազարանոց հավաքների ու բողոքի ցույցերի։ Մարդիկ  փողոց էին դուրս եկել  «Բոլորս հայ ենք», «Բոլորս Հրանտ Դինք ենք» գրությամբ պաստառներով:

 

* 1915 թ. կատարվածն ինձ համար ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է, կասկած իսկ չունեմ:

 

* Ես մի մարդ եմ, որը հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը եւ կրում է այս բեռը:

 

* Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։

 

*  Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները եւ ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ է այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար… Բայց մտածողության փոփոխությունն անհրաժեշտ է, ժողովրդավարացումը բավականաչափ կփոխի մտածողությունը, ինչքան փոփոխվի մտածողությունը, այնքան ժողովրդավարացումը կարագանա:

 

*  Թուրքիան դեռ չի ընտելացել այն մտքի հետ, որ Հայաստանը Կովկասում անկախ պետություն է: Թուրքիայի կեցվածքն ընդհանրապես անկեղծ չեմ համարում:

 

*  Որպես հայ՝ ինձ համար ծանր է, երբ իմ ողբերգությունը միջազգային թատերաբեմում քաղաքական հաղթաթուղթ են օգտագործում: Ես սրան չեմ դիմանում, ես ընդվզում եմ…

Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Ճակատագրեր


24/09/2020