Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ



ԼՐԱՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄՌազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:

Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանու­թյան շրջաններ:

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է:

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Ազգային բանակ, Նորություններ


02/10/2020