Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՉԸ



ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՉԸԻմ շատ սիրելի և հարազատ հայրենակիցներ, դիմում եմ ողջ հայությանը՝ համախմբվել ու զորակից դառնալ Արցախին և մեր բանակին։ Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին։ Այսօր, իրոք, թեժ ու դաժան պատերազմ է։ Մահու-կենաց պատերազմ։ Գոյապայքարի կռիվ է։ Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մարդու, ամեն ժողովրդի իրավունքն է պաշտպանել իր կյանքը, պաշտպանվել, և այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարի մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության։ Եվ ես կամենում եմ, որ բոլորդ խորունկ հավատով և արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք մեր բանակին և արցախահայությանը։ Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեր մեջքի հետևում Մայր Հայաստանն է, և մենք Մասիս սարի պես պիտի լինենք կայուն և անսասան։ Այսօր խնդրում եմ աշխարհի բոլոր հայերին Երևանի ժամանակով 18:00-ին  միասնական աղոթքով միանալ՝ ի զորակցություն մեր բանակի։ Մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար։ Ամո´ւր եղեք բոլորդ։ Պի´նդ եղեք։ Մեր գործն արդար է, և Աստված միշտ արդարների կողմն է լինում։ Տերը օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը։ Ամեն։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/10/2020